Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց, որ այսօր ծեծի է ենթարկվել նաև ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը:
Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի հետ մեզ կապվել չհաջողվեց, իսկ ոստիկանության Հրազդանի բաժնից «Ազատությանն» ասացին, որ իրենք ևս նման տեղեկություններ ունեն և փորձում են ճշտել տեղեկատվությունը:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան բազմահարկ շենքի մուտքում ծեծի է ենթարկվել նաև «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Հասմիկ Գրիգորյան