Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Ուկրաինային աջակցության մասին օրինագծին։
Փաստաթուղթը նախատեսում է Ուկրաինայի կառավարությանը զենքի մատակարարում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ:
«Ուկրաինայի ազատության աջակցության ակտ 2014» վերնագրված օրինագծով ԱՄՆ-ը Ուկրաինան ճանաչում է որպես իր ռազմական դաշնակից ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս և թույլ է տալիս փախաստականներին օգնություն հատկացնել։
Այժմ փաստաթուղթը ենթակա է հաստատման Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչից հետո այն կստորագրի Միացյալ Նահանգների նախագահը: