Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է իսկական հրադադարի մասին։ Վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամն է, որ գիշերը անցել է խաղաղ՝ առանց վիրավորների ու զոհերի, ասել է Ուկրաինայի նախագահը։
Երեկ ուժայինները հայտարարել են, որ օրվա ընթացքում զինյալները խախտել են հրադադարի ռեժիմը 22 անգամ։ Զինյալները, իրենց հերթին, հայտնել են, որ ուժայինները Դոնբասում մի գիշերվա ընթացքում երեք անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։