Մատչելիության հղումներ

Մոլդովայում միջուկային նյութեր փոխադրող մաքսանենգ հանցախումբ է ձերբակալվել


Մոլդովայի ոստիկանությունը հաղորդում է, որ միջուկային նյութերի մաքսանենգության կասկածանքով յոթ մարդ են ձերբակալել:

Ոստիկանության պաշտոնյան ասել է, որ ռադիոակտիվ նյութերը հատուկ արկղով Մոլդովա են բերվել Ռուսաստանից, ենթադրաբար՝ գնացքով: Նշվում է, որ հայտնաբերված նյութերով հնարավոր է միջուկային շղթայական ռեակցիա ստանալ, միջուկային «կեղտոտ զենք» ստեղծել: Հայտնաբերված նյութերի գինը սև շուկայում մոտավորապես 2 միլիոն դոլար է կազմում:

Մաքսանենգ խմբին հետևելու գործողությունը շարունակվել է գրեթե մեկ տարի․ խմբում հատուկ ծառայությունների գործակալ է ներդրվել:

Ձերբակալությունների մասին Մոլդովայի ոստիկանությունը հաղորդել է դեկտեմբերի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG