Քաբուլում հանդիսավոր կերպով նշվել է Աֆղանստանում ամերիկյան զինուժի առաքելության ավարտը։
Միջոցառման ժամանակ ամերիկյան զորախումբը ի նշան առաքելության ավարտի իջեցրել է ԱՄՆ-ի դրոշը։
Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբլն ասել է, որ հունվարի 1-ից մեկնարկող «Վճռական աջակցություն» անունը կրող նոր առաքելությունը կենտրոնանալու է աֆղանական զորքերի ուսուցման վրա։