Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թբիլիսիում վերահաստատել է, որ իր երկիրը չի ընդունում անցած ամիս Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված համաձայնագիրը։
Նոյեմբերի 24-ին Մոսկվայի և Սուխումիի միջև ստորագրված փաստաթղթով, մասնավորապես, Աբխազիայի վրա զինված հարձակումը կհամարվի զինված հարձակում Ռուսաստանի վրա և ճիշտ հակառակը։