Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ առավելապես առանց տեղումների եղանակ


Հայաստանի տարածքում այսօր, վաղը գիշերը, դեկտեմբերի 11-ի ցերեկը, դեկտեմբերի 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, վաղը ցերեկը, դեկտեմբերի 11-ի գիշերը և դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, դեկտեմբերի 11-ի ցերեկը նույքանով կբարձրանա:

Երևանում այսօր, վաղը գիշերը, դեկտեմբերի 11-ի ցերեկը, դեկտեմբերի 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, վաղը ցերեկը, դեկտեմբերի 11-ի գիշերը և դեկտեմբերի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG