Մատչելիության հղումներ

«Նա մարդ էր և իր այդ տեսակը արժանապատվորեն ապրեց մինչև իր վերջին օրը»


Երեկ երեկոյան վախճանվել է մեր ժամանակների լավագույն մտավորականներից գրող մեկը՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:

Նա ապրեց 55 տարի ու մահացավ իր հայրենի Գյումրին պատուհասած ահավոր երկրաշարժի տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին:

«Ապրած տարիներով չէ ապրած կյանքդ՝ արած գործովդ: Եթե նայենք Սամվել Մկրտչյանի արած գործին, լավ էր երկարակյաց էր: Բայց անխղճորեն կարճ ապրեց: Նա մարդ էր և իր այդ տեսակը արժանապատվորեն ապրեց մինչև իր վերջին օրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:

Բազմաթիվ պատմվածքների, բանաստեղծությունների, հրապարակախոսական հոդվածների և վերջապես ավելի քան 30 թարգմանական ժողովածուների հեղինակ է Սամվել Մկրտչյանը: Հենց նրա շնորհիվ հայ ընթերցողը վերջին 10 տարիներին հնարավորություն ստացավ ընթերցել անգլիական և ամերիկյան լավագույն հեղինակների լավագույն ստեղծագործությունները, ինչպիսին օրինակ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» հանրահայտ վեպը, որ թարգմանեց և հրատարակեց 2011 թվականին:

Մինչև այդ արդեն թարգմանել ու հայ ընթերցողին էր ներկայացրել Շեքսպիրի, Էլիոթի, Սարոյանի, Քիփլինգի, Ֆոլկների, Հերման Մելվիլի մի ամբողջ շարք ստեղծագործություններ:

«Մենք ինչքան որ անգլոամերիկյան լավորակ թարգմանություններ ունենք, դա Սավելի շնորհիվ է, Սամվելի տաղանդով է արված: Հիմնականում իհարկե իր կյանքի գործը․ «Ուլիս»-ը թարգմանելը դա տարիների գործ է, և ես գիտեմ ինքը ինչ դժվարություններով, բայց նաև ինչ հաճույքով է արել, որովհետև դա իր սիրած գրողն էր: Դա մեծ նվեր էր մեր հասարակությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց գրող Գուրգեն Խանջյանը՝ առանձնացնելով նաև Սամվել Մկրտչյանի արձակը․ - «Ես մի գիրք ունեմ իր ընծայագրով՝ իր առաջին գիրքը: Շատ լավ պատվածքներ են, և վիպակ կա այնտեղ: Թարգմանությունը ուղղակի Սամվելին կլանեց-տարավ իր մեջ, թե ինչը նաև շատ հաջող արձակագիր էր»:

2009 թվականին լույս տեսած Սամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակի նախաբանում գրականագետ Գուրգեն Գասպարյանը գրել է․ - ««Վերջին տասնամյակում լույս տեսած բնազում թարգմանական երկեր և հատկապես Սամվել Մկրտչյանի թարգմանությունները միտված են եղել հիմնականում գրական նահանջող ճաշակը, համատարած մտավոր հետընթացը կամխելուն, ժամանակակից գրական դաշտը համաճարակած հիվանդությունները բժշկելուն, Սամվել Մկրտչյանը թարգմանական այս առաքելության առաջամարտիկներից է և իր ստեղծագործությամբ և իր ընտրած հեղինակաների երկերի թարգմանությամբ արդի գրական դաշտում օրավուր աճող դատարկությունների տարածման յուրովի ընդդիմադիրն է»:

Սամվել Մկրտչյան. «Ինչքա՞ն կարող ենք հանդուրժել սեփական անկումը»
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG