Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր ժամանում է Թուրքիա` այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու պաշտոնական Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների ներկա վիճակը:
Բանակցությունների ժամանակ արծարծվելիք գլխավոր թեմաներից մեկը, ըստ AFP գործակալության, Սիրայում ստեղծված իրավիճակն է լինելու:
Բացի այդ կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Թուրքիայի սերտացող հարաբերությունները:
«Այս այցը Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների ռազմավարական կարևորության հստակ ցուցանիշն է», - Անկարա մեկնելուց առաջ հայտարարել է Մոգերինին: