Մատչելիության հղումներ

Ալի Հասանով. «Իսմայիլովան կալանավորվել է կոնկրետ հանցագործության համար»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալի Հասանով, արխիվ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են հանդես գալ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովայի երկամսյա կալանավորումը դատապարտող հայտարարություններով: Սրան ի պատասխան, սակայն, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Իսմայիլովան մեղադրվում է «կոնկրետ հանցագործության մեջ»: Այդ մասին, ըստ «ԱզերԹաջ» գործակալության, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը:

«Իսմայիլովան կալանավորվել է կոնկրետ հանցագործության համար, և նրա ձերբակալության քաղաքական ենթատեքստի մասին հայտարարությունները անհիմն են ու ուղղորդվում են նույն կենտրոնից», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG