Գուանտանամոյի ամերիկյան ռազմական բանտից վեց կալանավորներ ազատ են արձակվել և ուղարկվել Ուրուգվայ, որտեղ նրանց կտրվի փախստականի կարգավիճակ։
Ազատ արձակվածներից չորսը սիրիացի են, մեկը՝ թունիսցի, մյուսը՝ պաղեստինցի։
2001 թվականին բացված Գուանտանամոյի բանտում դեռևս իրենց պատիժն են կրում 136 կալանավորներ։