Ֆրանսիայի հարավային հայաշատ Վալանս քաղաքի կինոթատրոնում ներկայացվել է Ֆաթիհ Աքինի «Հատում» (The Cut) ֆիլը։
Սա ծագումով թուրք ռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի առաջին ցուցադրությունն էր Ֆրանսիայում։ Ֆիլմը մեծ հուզումով է ընդունվել Վալանսի հանդիսատեսների կողմից։
Աքինի ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա է եղել նաև Վալանսի քաղաքապետը, սկիզբն է այն երկու տասնյակից ավելի միջոցառումների, որ ծրագրել է Վալանսի հայկական մշակութային ժառանգության կենտրոնը՝ տեղական իշխանությամբ օգնությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու համար։
«Հատումը» թուրքական կողմից Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված առաջին ֆիլմն է, այն այս տարի ներկայացվել էր Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում։
Ռուզան Կյուրեղյան