Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը մեղադրել է Միացյալ Նահանգներին


Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը մեղադրել է Միացյալ Նահանգներին։

«Խադիջա Իսմայլովային կալանավորելու մասին Human Rights Watch, Amnesty International-ի և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հայտարարություններում ճշմարտության նշույլ անգամ չկա»,- ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Ազեր Հասիմովը։

«Որևէ միջազգային կազմակերպություն ԱՄՆ պետդեպարտամենտին չի լիազորել մեկնաբանել և քննարկել այլ երկրների ներքին հարցերը»,- ասել է Հասիմովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Պետդեպարտամենտի և ոչ կառավարական կազմակերպությունների տարածած տեղեկատվությունը Ադրբեջանի դեմ ուղղված որոշ շրջանակների կողմից տարվող թշնամական արշավի մաս է կազմում»։

«Մենք խորապես անհանգստացած ենք քաղաքացիական հասարակության, այդ թվում լրագրողների գործունեության սահմանափակումների առնչությամբ»,- անդրադառնալով Իսմայլովայի կալանքին՝ հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG