ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը:
Հուշակոթողը կանգնեցվել է Պռոշյան համայնքում իբրև հավերժ վկա ու պահանջատեր՝ ի նշան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի, հայտնում է ԱԺ տեղեկատվության վարչությունը։
Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության դատապարտմամբ աշխարհում կկանխվեն նման ոճրագործությունները: