Մատչելիության հղումներ

Պորոշենկոն և Քերրին հեռախոսազրույց են ունեցել


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում քննարկել է Դոնբասի խաղաղ կարգավորման հարցերը։ Նրանք, մասնավորապես, խոսել են եռակողմ կոնտակտային խմբի հանդիպում անցկացնելու մասին։

«Առաջիկայում նման հանդիպում անցկացնելը անհրաժեշտ է՝ նոր լիցք հաղորդելու մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է Ուկրաինայի նախագահի կայքէջում ուրբաթ երեկոյան տեղադրված հաղորդագրությունում։

Պորոշենկոն հայտարարել է, որ եռակողմ կոնտակտային խմբի նիստը պետք է տեղի ունենա անհապաղ՝ Դոնբասի բնակչության հումանիտար խնդիրներին լուծում տալու համար։

Պորոշենկոն ընդգծել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հինգշաբթի օրն ընդունված բանաձևի կարևորությունը, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։

«Դա շատ ուժեղ ազդանշան է մեր գործընկերոջ կողմից»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG