Մատչելիության հղումներ

Ալիևը բնակարաններ կնվիրի ԼՂ տարածք ներխուժած դիվերսանտների ընտանիքներին


Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իլհամ Ալիևը գումար է հատկացրել այս տարվա հուլիսին Լեռնային Ղարաբաղի տարածք ներխուժած և Քարվաճառում սպանված Հասան Հասանովի, ինչպես նաև գերի ընկած մյուս երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով:

Ադրբեջանցի դիվերսանտները, հիշեցնենք, մեղադրվում են Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին ու42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու համար՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու հատկանիշներով։

Դիվերսիոն խմբի երրորդ անդամը՝ Հասան Հասանովը, ձերբակալման պահին դիմադրություն էր ցույց տվել և ոչնչացվել, նրա դիակը այս ամսվա սկզբին հայկական կողմը հանձնեց Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG