Մատչելիության հղումներ

Վարչապետը մասնակցել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված աշխատաժողովին


Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված աշխատաժողովի ժամանակ, 5-ը դեկտեմբերի, 2014թ․
Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված աշխատաժողովի ժամանակ, 5-ը դեկտեմբերի, 2014թ․

Այսօր ելույթ ունենալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր միջոցառումները, որոնք «ճանապարհային քարտեզով» նախատեսված էին իրականացնել մինչև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը, կատարված են:

Վարչապետը նշել է, որ Կառավարության ու Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախաձեռնած այս հանդիպման նպատակն է գործարարներին ծանոթացնել այն բոլոր հնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում են ԵՏՄ-ին անդամակցությամբ:

«Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները կօժանդակեն մեր գործարարներին՝ տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման առումով», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG