Մատչելիության հղումներ

Քերրին, Լավրովն ու Դեզիրը ԼՂ հարցով հայտարարությամբ են հանդես եկել


Շվեյցարիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը, Բազել, 4-ը դեկտեմբերի, 2014թ․
Շվեյցարիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը, Բազել, 4-ը դեկտեմբերի, 2014թ․

Նոյեմբերի 12-ին շփման գծում ռազմական ուղղաթիռի խոցումը ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների Բազելում անցկացվող հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի այսօր հրապարակած հայտարարությունում:

Ըստ հայտարարության հեղինակների՝ այդ ողբերգությունը ընդգծում է լարվածության թուլացման, վստահության վերականգնման և հետագա միջադեպերից խուսափելու ուղղությամբ կողմերի ջանքերի կարևորությունը:

«Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և կանխել իրավիճակի հետագա շիկացումը: Կոչ ենք անում նրանց կարգավորել հումանիտար հարցերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների 2010 թվականի Աստրախանի հայտարարության ոգուն համապատասխան», - հայտարարել են Քերրին, Լավրովը և Դեզիրը:

Հայտարարությունում ասված է նաև, որ «համանախագահ երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղ համաձայնության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ»:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG