Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին քաղաքական մեծ սխալ է որակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Բելգիա - Միխայիլ Խոդորկովսկին ելույթ է ունենում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Բրյուսել, 2-ը դեկտեմբերի, 2014թ.
Բելգիա - Միխայիլ Խոդորկովսկին ելույթ է ունենում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Բրյուսել, 2-ը դեկտեմբերի, 2014թ.

Ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ համարում է քաղաքական մեծ սխալ։ Պատժամիջոցները չպետք է անդրադառնան ռուս ժողովրդի վրա, հայտարարել է նա։

Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, Խոդորկովսկին ասել է՝ համաձայն է, որ պատժամիջոցները զսպում են Կրեմլի ագրեսիվ վարքը, բայց և կարծում է, որ դրանք թողնում են կարճաժամկետ ազդեցություն և մի օր կվերածվեն բացասական ռազմավարական իրավիճակի։

Եվրոպան պետք է հասկանա՝ Ռուսաստանը Պուտինը չէ, շեշտել է Պուտինի քաղաքականությունից տուժած գործարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG