Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ-ի երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստին։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։