Մատչելիության հղումներ

Ղուլյանը Վաշինգտոնում հանդիպել է Ուորլիքի, Փալոնի հետ


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ երեկ կայացել է նրա հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Ուորլիքի հետ Ղուլյանի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Աշոտ Ղուլյանի և Ֆրենք Փալոնի զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ-ի մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Փալոնի խնդրանքով Ղուլյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետևանքները և այդ համատեքստում շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կոնգրեսականների՝ Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար:

Աշոտ Ղուլյանի այցը շարունակվում է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG