Մատչելիության հղումներ

Բուք, մերկասառույց որոշ ճանապարհների վրա


Այսօր ժամը 12:25-ի դրությամբ Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, փոխանցում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կիլոմետրեր հատվածում՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել, անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է:

Բուք է սկսվել նաև Տավուշի տարածաշրջանի Բերդ - Ճամբարակ լեռնանցքում:

Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG