Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Հռոմում հանդիպել է Իտալիայի Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղ - Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործակցությանը:
Բակո Սահակյանը երեկ նաև հանդիպել է IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար, Իտալիայի նախկին արտգործնախարար Ջաննի դե Միկելիսի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին առնչվող հարցեր: