Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դժվարանցանելի է, բաց է միայն մինչև 15 նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG