Մատչելիության հղումներ

Ջրային տնտեսության կոմիտեն կներառվի գյուղնախարարության կազմում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր հայտնել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից։

Քանի որ կոմիտեի լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում, փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG