Այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ ծածանվել են երկու պետությունների դրոշները, շարվել է պատվո պահակախումբ:
Աֆղանստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը, այլ պաշտոնյաներ: