Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկելու՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության տակ առայժմ միայն նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է ստորագրել: Այսօր առավոտյան այդ մասին «Ազատությանը» հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Արտահերթ կարգով իմպիչմենտի հարցը քննարկելու համար պատգամավորին ստորագրություններ հավաքելու համար 24 ժամ էր տրված, որը լրանում է այսօր ժամը 13-ին։