Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի նիստը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում:
Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այս որոշումը միաձայն հաստատվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում նոյեմբերի 29-30-ը Սենեգալի մայրաքաղաք Դակարում: Գագաթաժողովին մասնակցում են 80 անդամ երկրների պատվիրակություններ:
Հայաստանը ներկայացնում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նշենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լիիրավ անդամ է դարձել երկու տարի առաջ: