Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ը Դատախազությանը զսպվածության կոչ է անում


Հատուկ քննչական ծառայությունն այսօր, հակադարձելով Գլխավոր դատախազության երեկվա հաղորդագրությանը՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը վերացնելու մասին, նշել է․

«Պետական մարմնի հավասարակշռված վարքին ոչ հարիր ենք համարում, երբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե «ՀՔԾ-ն նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին՝ Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել»:

ՀՔԾ հաղորդագրությունում նշվում է, որ տեղին է հիշեցնել, որ Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է ... դատախազը ...»:

Այսինքն, քրեական գործով նախաքննության ընթացքում բավարար հիմքերի առկայության դեպքում դատախազն իրավասու էր կայացնել անձին տուժող ճանաչելու մասին որոշում: Դա, ըստ Հատուկ քննչական ծառայության, քրեական գործի նախաքննության շուրջ մեկուկես ամսվա ընթացքում չի արել դատախազը»:

«Գլխավոր դատախազությունը հայտնի հաղորդագրությամբ փորձ է արել հանրային հնչեղություն ունեցող գործով առիթն օգտագործելով՝ հանրության առջև արժևորել Դատախազությունը՝ մեկ այլ պետական կառույցի աշխատանքները թերագնահատելու հաշվին, առանց անդրադառնալու նույն խնդրի կապակցությամբ դատախազի թույլ տված բացթողումներին»:

«Հարկ է, այսուհետ, հանդես բերել ՀՀ գլխավոր դատախազության նման ծանրակշիռ կառույցին բնորոշ զսպվածություն և հանրությանը տրամադրել իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու համար», - ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG