Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպել է Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտվել է հայ համայնքի հետ հանդիպումով: Երեկ Հայաստանի խորհրդարանի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի, հայկական կիրակնօրյա դպրոց, հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ մշակույթի, կրոնի, լեզվի և ազգային այլ արժեքների պահպանմանն ուղղված հայ համայնքի ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG