Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ 40 օրական երեխայի մահվան դեպքի առթիվ


Քննչական կոմիտեի Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մանկահասակ (40 օրական) Ն.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:

Նոյեմբերի 16-ին 40 օրական Նարինե Խաչատրյանի ծնողները բուժօգնություն ստանալու նպատակով նրան տեղափոխել են «Սպիտակի բժշկական կենտրոն», սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները բուժօգնություն չեն ցուցաբերել մանկահասակ երեխային և առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն»:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ բուժաշխատողները չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել, ինչն առաջացրել է երեխայի մահը:

«Սպիտակի բժշկական կենտրոնի» աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և անզգուշությամբ Նարինե Խաչատրյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատժվում է երկուսից վեց տարվա ազատազրկման ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG