Մատչելիության հղումներ

Բռնություններն Ուկրաինայի արևելքում չեն դադարում


Բռնություններն Ուկրաինայի արևելքում չեն դադարում։ Երեկ Դոնեցկում սպանվել են մի 12-ամյա տղա և 55-ամյա մի կին։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ամեն օր Ուկրաինայի արևելքում սպանվում է միջինը 13 մարդ` անջատականներ, զինվորներ և խաղաղ բնակիչներ։ Այս տարվա ապրիլին Դոնբասի շրջանում սկսված ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր հաշվով զոհվել է ավելի քան 4300 մարդ։

Բրյուսելից ստացված հաղորդագրության համաձայն, Եվրամիությունը Ուկրաինայում գործող 13 ռուս անջատականների անուններն ընդգրկել է պատժամիջոցների ցուցակում։ Բացի այդ, դրանում տեղ են գտել ևս 5 հիմնարկներ։

Մարդիկ և ընկերությունները պատժամիջոցների են ենթարկվում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խարխլող գործողությունների համար»։ Եվրամիությունը անջատականների նկատմամբ սահմանում է վիզաների արգելք և բանկային հաշվեհամարների սառեցում։ Մարդկանց և հիմնարկների անունները վաղը կհրապարակվեն Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG