Այսօր վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով երկու անհայտ անձինք «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Թուխան Քարիմովին նստեցրել են մեքենա ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին հեռախոսով հայտնել է նրա եղբայրը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը։
Մի քանի ժամ անց Քարիմովը հեռախոսով փոխանցել է, որ իրեն տարել են ոստիկանություն՝ հարցաքննության։
Ոստիկանները հարցրել են նրա աշխատավայրից, հետաքրքրություններից, զբաղմունքից և սոցիալական ցանցերում դրսևորած ակտիվությունից։
Թուրխանի հարցը, թե ինչո՞ւ իրեն ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չեն ուղարկել, մնացել է անպատասխան։
Քարիմովը «Ազատության» ադրբեջանական ծառայությունում աշխատում է որպես ֆոտո և վիդեո թղթակից, ինչպես նաև կայքի վեբ-մաստերն է։