Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց տուգանքների համաներման փաթեթին


Հայաստանի կառավարության նիստը, արխիվ
Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Կառավարության նիստում այսօր հավանության արժանացավ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, ըստ որի համաներում է կիրառվում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատշաճ կարգով չեն ծանուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ, և այդ քաղաքացիները կազատվեն համապատասխան տուգանքներ վճարելուց:

Փոփոխությունները օրենքի ուժ ստանալու համար դեռ պետք է արժանանան Ազգային ժողովի հավանությանը:

«Տասնյակ հազարավոր վարույթների վրա սա կազդի, եթե գումարային առումով [դիտենք]՝ մոտ 2 միլիարդ դրամի ծավալ իրենից կներկայացնի ամնիստիայի արդյունքում չգանձվող գումարների չափը», - մանրամասնեց հարցը ներկայացրած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG