Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն հայ և վրացի իրավապահներին կվերապատրաստի կիբերհանցագործությունների գծով


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մեկնարկել է երկօրյա սեմինար, որի ընթացքում Դուբլինի համալսարանի Կիբերանվտանգության և կիբերհանցագործությունների հետաքննության կենտրոնի ներկայացուցիչ Ռայմոնդ Ջինոն Հայաստանի և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչներին պրակտիկ գիտելիքներ կփոխանցի համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի և հետաքննությունների անցկացման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG