Մատչելիության հղումներ

Կապանով անցնող ճանապարհը արդեն երկկողմանի երթևեկելի է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Երեկ երեկոյան քարաթափման հետևանքով միակողմանիորեն փակված՝ Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը «Կապանի ՃՇՇ» ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում այսօր ժամը 9:00-ի դրությամբ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, փոխանցում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG