Երևանում` Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությունը:
Եկեղեցի էին ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք։
Եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողակարգ։
Վաղը ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա սգո միտինգ և հուղարկավորություն՝ զինվորական արարողակարգով:
Սարգիս Հարությունյան