Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա․ «Հիլարի Քլինթոնը շատ լավ նախագահ կլիներ»


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2013-ի հունվարին համատեղ հարցազրույց են տալիս CBS-ին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2013-ի հունվարին համատեղ հարցազրույց են տալիս CBS-ին

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը շատ լավ նախագահ կլիներ, եթե որոշեր մասնակցել 2016 թվականի ընտրություններին:

Հիշեցնենք՝ 2008 թվականին Քլինթոնը զիջեց Օբամային ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի առաջադրման ժամանակ:

Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը եկող տարվա սկզբին որոշում կկայացնի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG