Մինսկից ստացված հաղորդագրության համաձայն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան ծնկի վիրահատության է ենթարկվել։
Դրա անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ տափօղակով հոկեյի մեծ սիրահար Լուկաշենկան խաղի ընթացքում վնասվածք է ստացել։
Լուկաշենկայի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտն ասել է, որ նախագահը 3-4 օր ապաքինվելու է մայրաքաղաք Մինսկից դուրս գտնվող պետական ամառանոցում, սակայն այդ ընթացքում շարունակելու է կատարել իր պարտավորությունները։