Մատչելիության հղումներ

Լուրջ խոչընդոտներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում


Վիեննայում միջուկային հարցի շուրջ վեց երկրների և Իրանի բանակցությունների ընթացքում ի հայտ են եկել լուրջ խոչընդոտներ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, որ բանագնացները լարված աշխատում են դրանք վերացնելու համար, սակայն տարաձայնությունները մեծ են։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան ցանկանում են Իրանի հետ նոյեմբերի 24-ին կնքել համաձայնագիր, որն իրանական կողմին կպարտադրի իրականացնել միայն խաղաղ միջուկային ծրագիր՝ փոխարենը խոստանալով չեղյալ հայտարարել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Բանակցություններում առավել բարդ խնդիրը իրանական միջուկային կենտրոններում ուրանի հարստացման քանակի և աստիճանի խնդիրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG