Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա:
Շվեդիայի արտգործնախարար Մարգո Վալստրյոմի հրավերով կատարելիք այցի ընթացքում Ստոկհոլմում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նաև ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։