Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը՝ անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերման և հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, «շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը»։

Պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը, Ղարաբաղի արտաքին գերատեսչության տեղեկատվության վարչությունը պատասխանել է.- «Փորձելով արդարացնել իր կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումը՝ Բաքուն կրկին վկայակոչում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ բոլոր չորս բանաձևերի առաջնահերթ և կարևորագույն պահանջը կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Սակայն այս հիմնական պահանջն է բազմիցս խախտվել Ադրբեջանի կողմից և մինչ օրս լիովին չի կատարվել, ինչի մասինէ վկայում ուղղաթիռի խոցման միջադեպը: Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի պահանջների անտեսումը և նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքներն են արժեզրկել և անկիրառելի դարձրել սույն բանաձևերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG