Մատչելիության հղումներ

Արքայազն Չարլզը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հետ


Նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Եկեղեցում կայացած հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով է հանդես եկել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում քրիստոնեության առջև ծառացած մարտահրավերներին և ահազանգել դրանց հետևանքների մասին:

Իր ելույթում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շեշտել է արքայազն Չարլզի և Հայաստանի ու հայության միջև առկա բարեկամական կապերի նշանակությունը:

Արքայազն Չարլզը հանդես է եկել ուղերձով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG