Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Պաշտպանության նախարարությունում


Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, այլ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ, ինչպես նաև պաշտպանական ոլորտի օրենսդրական և իրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG