Մատչելիության հղումներ

«Չաո Բամբինո» սրճարանում փուչիկներ են պայթել, երեխաներ են վիրավորվել


Երեկ երեկոյան Երևանի «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունից երեխաներ են վիրավորվել։

Երեխաներից մեկի մայրը՝ Տաթևիկ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ սրճարանի արարողությունների դահլիճում ծննդյան տարեդարձի տորթը կտրելու ժամանակ սեղանի շուրջ պայթել են փուչիկները, ինչից հետո երեք երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Երեխաներից մեկը՝ 10 տարեկան, ստացել է առաջին-երկրորդ կարգի այրվածք, մյուս երկուսը՝ 5-ական տարեկան, վնասվածքներ դեմքի և վզի հատվածում։

Տուժած երեխաների ծնողները դիմել են ոստիկանություն։

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG