Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Կլաուս Յոհաննիսի պաշտոնավարումը կնպաստի բարեկամ Ռումինիայի և նրա ժողովրդի առաջընթացին ու բարօրությանը:
Նախագահն անդրադարձել է նաև հայ - ռումինական հարաբերություններին և հույս հայտնել, որ Կլաուս Յոհաննիսի նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի Հայաստանի ու Ռումինիայի միջև բարեկամական կապերի վերաիմաստավորմամբ, և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: