Մատչելիության հղումներ

Հայ սամբիստները Ճապոնիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը


Սամբոյի մրցումներ Հայաստանում, արխիվ
Սամբոյի մրցումներ Հայաստանում, արխիվ

Նոյեմբերի 20-24-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում կկայանա Սամբոյի աշխարհի 2014 թվականի առաջնությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, տարվա խոշորագույն մրցումներին երկիրը կներկայացնի 11 մարզիկ՝ աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Մխիթար Մխիթարյանը, Էդիկ Պետրոսյանը, նաև փորձառու մարզիկներ Մարտին Միրզոյանը, Արեն Անտոնյանը, Արթուր Հակոբյանը, աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյանը և Սոսե Բալասանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG