Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է Մինսկի համաձայնագիրը:
«Ուկրաինան խաղաղության կարիք ունի, և Ուկրաինայի նախագահը, կառավարությունը կատարում են իրենց պարտավորությունները՝ Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու համար», - հայտարարել է Յացենյուկը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Սեպտեմբերին Մինսկում ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված միակ փաստաթուղթն է, որին աջակցել են բոլոր կողմերը՝ Ուկրաինան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: