Մատչելիության հղումներ

Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում. 4 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել


Իսրայելի ոստիկանները Երուսաղեմի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, 18-ը նոյեմբերի, 2014թ.
Իսրայելի ոստիկանները Երուսաղեմի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, 18-ը նոյեմբերի, 2014թ.

Երուսաղեմում կացիններով, դանակներով և ատրճանակներով զինված չորս հոգի վաղ առավոտյան ներխուժել են սինագոգ և սպանել չորս, վիրավորել ութ քաղաքացու, փոխանցում է ռուսական gazeta.ru կայքը՝ նշելով, որ վիրավորների թվում երկու երեխա կա։

Զինյալների հետագա գործողությունների կասեցմանն ուղղված աշխատանքներին հաջորդել է ոստիկաններ - զինյալներ փոխհրաձգությունը, որի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, իսկ չորս զինյալները՝ սպանվել։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները պաղեստինցիներ են։

Զինյալները սինագոգ են ներխուժել առավոտյան ժամը 7-ին՝ աղոթքի ժամին։

«Մենք կարծում ենք, որ այս հարձակումը ահաբեկչական գործողություն է»,- ասել է ոստիկանության մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG