«Եթե հայկական կողմը մեկ անգամ էլ փորձի որևէ ռազմական գործողություն իրականացնել, պատասխան քայլը Ադրբեջանի կողմից կլինի հզոր ու կործանարար, որն էլ կհանգեցնի բազմաթիվ զոհերի ու երկար կմնա թշնամու հիշողության մեջ», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Սադրանքներն ու Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի կողմից տարածաշրջանում իրավիճակի սխալ գնահատման արդյունք է։ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ թշնամին պետք է հասկանա զորքերի գրավյալ տարածքներից անհապաղ դուրս բերելու կարևորությունը, որը կկանխի անմեղ հայ երիտասարդների մահն ու զերծ կպահի նրանց անարդար պատերազմից», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։